Թուրք պատգամավոր. Չըլդըրի շրջանը դատարկում եք, որ հանձնեք Հայաստանի՞ն

Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արդահանից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայացնող Էնսար Օղյութը ելույթ է ունեցել խորհրդարանում և, որպես բողոքի նշան, հանել է իր կոստյումն ու փողկապը և Թուրքիայի դրոշով ու զինվորականի պատկերով մի պաստառ պարզել:
Դրանով իսկ նա իր բողոքն է հայտնել Հայաստանին սահմանակից Չըլդըրի շրջանում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի դեմ. «Արդահանի նահանգի Չըլդըր շրջանում բժիշկ չկա, ուսուցիչ չկա, փակում եք բանտերն ու զորամասը, արտագաղթ է սկսվել, սահմանը դատարկվում է: Հայաստանին սահմանակից Չըլդըրի շրջանը դատարկում եք, որ այդ տարածքը հանձնեք Հայաստանի՞ն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031