Արցախը պետք է ԵԽ-ում ներկայացուցիչ ունենա

Այս օրերին հրադադարի խախտումները դատապարտող փաստաթուղթ է շրջանառվում Եվրոպայի խորհրդում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության տարածած գրավոր հռչակագիրը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադադարի խախտման դեպքերը եւ կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից:
Հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երկու է օր է մոտենում է ԵԽԽՎ պատվիրակներին` առաջարկելով ստորագրությամբ միանալ դրան: Փաստաթուղթը գրավոր հռչակագրի ուժ կստանա եւ ԵԽ կայքում կհայտնվի 20-ից ավելի ստորագրության դեպքում:Ադրբեջանի “խավիարային դիվանագիտության” մասին զեկույցի հրապարակումից հետո, եվրոպացիները շատ ավելի զգուշավոր են դարձել հայ-ադրբեջանական հարցերում, նշում է պատգամավորը:
Ի դեպ, նա կարծում է, որ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել կրկին բարձրաձայնելու, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանից առանձին պետություն է եւ ստեղծվել է ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը` Խորհրդային միության անկման արդյունքում, միջազգային իրավունքին համաձայն, անկախացել են:
Ինչպես նաեւ, ըստ պատգամավորի, պետք է ընդգծել, որ Արցախը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություն է, որտեղ կա օրինական ձեւավորված իշխանություն եւ գործում է Սահմանադրությունը:
Զարուհի Փոստանջյանը հիշում է, որ Կոսովի վերաբերյալ ԵԽԽՎ քննարկումներից մեկի ժամանակ ասվել է, թե այնքան էական չէ` Կոսովոն միջազգայնորեն ճանաչված է, թե ոչ, այլ այն` որքանով են այնտեղ հարգվում մարդու իրավունքները եւ ժողովրդավարական արժեքները:
“Ժառանգության” պատգամավորը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պաշտոնապես հրավիրեն ԵԽ-ին` դիտարկելու հուլիսի 19-ի Նախագահի ընտրությունները, չնայած եվրոպացիները չէին պատասխանել անգամ ԼՂՀ ԱԺ ընտրությունները դիտարկելու հրավերին:
Սա բարենպաստ ազդեցություն կունանա,- կարծում է պատգամավորը, ով նաեւ կարծում է, որ ՀՀ եւ ԼՂՀ բոլոր պետական լծակներն ու ջանքերը պետք օգտագործվեն, որ Արցախը ունենա իր ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում “որպես ժողովրդավարական երկրի մի մասնիկ եւ մի պետություն, որը նույնն ձեւով է ձեւավորվել, ինչպես Ադրբեջանը”:

Տեսանյութեր

Լրահոս