Բաժիններ՝

Լուիս Սուարեսը ստացել է Ոսկե խաղակոշիկը

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ստացել է Եվրոպայի լավագույն ռմբարկուի մրցանակը:

40 գոլ արդյունքով Սուարեսը շրջանցել է Գոնսալո Իգուաինին՝ 36 գոլ և Կրիշտիանու Ռոնալդուին՝ 35 գոլ:

Պարգևատրման պաշտոնական արարողությանը ներկա էին ֆուտբոլային բարձրաստիճան այրեր, այդ թվում կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն, ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Անդրես Ինյեստան, Սերխիո Բուսկետսը և այլն:

Ի դեպ, Սուարեսը Ռոնալդուից և Մեսսիից հետո միակ ֆուտբոլիստն է, ով 2009 թվականից հետո ստացել է այս մրցանակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս