Բաժիններ՝

ԱՄՆ-ում սերիալ կնկարահանեն Սկորսեզեի «Ուրացողները» ֆիլմի հիման վրա. Deadline

ԱՄՆ-ում դրամատիկական սերիալ կնկարահանեն Մարտին Սկորսեզեի «Ուրացողներն» օսկարակիր ֆիլմի հիման վրա: Այս մասին հայտնել է հոլիվուդյան Deadline հրատարակությունը:

Սերիալի գործողությունը կզարգանա մեր օրերում Չիկագոյում եւ կպատմի թմրավաճառների էթնիկ հրոսակախմբերի բախման մասին: Սյուժեի համաձայն՝ ոստիկանը քողարկված աշխատում Է լատինամերիկացիների հրոսակախմբում, որն իր մարդուն ուղարկում Է ոստիկանության բաժանմունք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սերիալի արտադրությամբ կզբաղվի Amazon Studios ընկերությունը՝ Vertigo Entertainment-ի, Initial Entertainment Group-ի եւ Plan B Entertainment-ի հետ համատեղ, որոնք ավելի վաղ մասնակցել են Սկորսեզեի մարտաֆիլմի թողարկմանը:

«Ուրացողները» 2006 թվականի քրեական դրամա է, «Կրկնակի փոխատեղում» թրիլլերի ռեմեյքը: Գլխավոր դերերը կատարել են Լեոնարդո դի Կապրիոն, Մեթ Դեյմոնը եւ Ջեք Նիքոլսոնը: Ֆիլմն ստացել է չորս «Օսկար» մրցանակ, ներառյալ հաղթանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս