Թուրքիան ՌԴ-ում նոր դեսպան է նշանակել

Ռուսաստանում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից իր դեսպան Ումիթ Յարդըմի փոխարեն Թուրքիան Մոսկվայում դեսպան է նշանակել Հուսեին Դիրիոզին:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի կայքին:

Երկար տարիներ Թուրքիայի ԱԳՆ-ում եւ միջազգային կառույցներում պաշտոններ զբաղեցրած Հուսեին Դիրիոզը 2009 թվականից մինչեւ 2015 թվականը ծառայել է Թուրքիայի նախագահի արտաքին գործերով գլխավոր խորհրդական:

Տեսանյութեր

Լրահոս