Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 23-ին հանդիպել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Ողջունելով բազեականներին, Սեյրան Օհանյանը նշել է, որ պատվաբեր է ներկա գտնվել արդեն ավանդական դարձած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, ինչը նաև օրինաչափ է, քանի որ ի պաշտոնե ղեկավարում է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Հայոց բանակը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև երիտասարդ սերնդի հայրենասիրության ամրապնդմանը միտված բոլոր միջոցառումները։ «Նմանատիպ միջոցառումները ոչ այլ ինչ են, քան երկրի պաշտպանական քաղաքականության իրականացում: Երիտասարդներն են, որ համալրում են հայկական բանակը և շատ կարևոր է, որ նրանք լինեն հայրենասեր, գաղափարապես պատրաստված»,- ասել է Սեյրան Օհանյանը: 2_640x420

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է զինված ուժերի ձեռքբերումների, զինծառայության առանձնահատկությունների մասին, անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին, պատմել դրվագներ զինվորների սխրագործություններից, ներկայացրել գնահատականներ ու վերլուծել մարտական գործողությունների հետևանքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև բազեականների հարցերին: 3_640x420

Հանդիպման ավարտին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և երիտասարդներին աջակցելու համար: 4_640x420

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկել է օգոստոսի 22-ին Ծաղկաձորում: Այս տարի «Բազեին» մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ 5_640x420 6_640x420 7_640x420 8_640x420 9_640x420 10_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս