Բաժիններ՝

«Ժողովրդավարական Հայրենիքը» կոչ է անում բանակցություններ սկսել Ժիրայր Սէֆիլյանի հետ

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գնդի գրավումից հետո վարչախումբն իրեն սպասարկող լրատվամիջոցներով մի կողմից քարոզում է, որ պետք անել հնարավորը, որպեսզի առանց արյան հանգուցալուծում լինի, միաժամանակ տմարդի ձևով` սադրանքներով, դիպուկահարներով ամեն օր տղաների վրա կրակում, վիրավորում, առանց ապաքինման տեղափոխում բանտախցեր, կտտանքների ենթարկում:

Հերթական անգամ իր ամբողջ ուժով գործի է դրվել իրենց օրենքից դուրս համարող այսպես կոչված իրավապահ համակարգը, հատկապես ոստիկանությունը` իրենց բուծած քրեական տարրերի հետ համատեղ, որոնք Երևանի փողոցներում հարյուրավոր մարդկանց են առևանգում բռնաճնշումների ենթարկում, ճնշումներից զերծ չեն մնացել նաև լրագրողները, իսկ հուլիսի 29-ին նրանք իսկական պատերազմ հայտարարեցին փողոց դուրս եկած ժողովրդին և լրագրողներին: Ոստիկանության ներքին զորքերի, քաղաքական հագուստով ոստիկաների և քրեական տարրերի համատեղ ջանքերով ՊՊԾ գնդի հարակից բնակավայրերում մարդաորս է կազմակերպվել, ինչը հիշեցնում է 2008 թ-ի մարտի 1-ը: Տրամաբանական է արյունով եկած վարչախումբը արյունով էլ հեռանալու է: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում վարչախմբի պարագլուխներին սթափվել և բանակցություններ սկսել Ժիրայր Սէֆիլյանի հետ, որպեսզի կանխվի հետագա էլ ավելի մեծ արյունահեղությունը:

ԺՀԿ նախագահ Պ. Մակեյան      
30.07.2016

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս