Բաժիններ՝

Անկարայում մեկնարկել է Էրդողանի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը

Անկարայում սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի ընդդիմության ղեկավարների հետ հանդիպումը, հայտնում է «Հուրիեթը»:

Էրդողանի հրավերով այսօր Բեշթեփի նախագահական պալատ են ժամանել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգային շարժում» կուսակցության (MHP) ղեկավար Դովլեթ Բախչելին:

Սա էրդողանի առաջին հանդիպումն էր ընդդիմության երկու առաջնորդների հետ, որը նա անցկացրել է իր պալատում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

erdoxan.jpg22

erdoxan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս