Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցու բակում Աթաթուրքի արձանն է տեղադրվել. ermenihaber.am

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել:

Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ նախագիծը սկսվել է 2011 թվականից, երբ այդ ժամանակվա մշակույթի  նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել էր Թուրքիայում քանդակների առաջին թանգարան հիմնելու մասին:

Նախագծի աշխատանքները 4 տարի շարունակ իրականացրել է քանդակագործ Մեթին Յուդանուրը: Եկեղեցու բակում և հարակից տարածքում տեղադրվել են Աթաթուրքի, Քազըմ Կարաբեքիր փաշայի, հայտնի թուրք արվեստագետ Մուզաֆֆեր Սարըսյոզենի, բեքթաշիական դերվիշ Գյուլբաբայի, հանտի գրող Յաշար Քեմալի, Յունուս Էմրեի, Խոջա Նասրեթթինի,  արհեստավորների, դարբնի, օդաչուի արձաններ:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս