Տաջիկստանի նախագահի դուստրը հարուստներին պարտադրել է ողորմություն տալ աղքատներին

Օզոդա Ռահմոնը՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դուստրը եւ նրա աշխատակազմի ղեկավարը, պաշտոնյաներին, բիզնեսմեններին եւ մուսուլմանական հոգեւոր ծառայողներին պարտադրել է «սադաքա-ֆիթր»՝ ողորմություն, տալ երկրի սակավ ապահովված եւ չունեւոր քաղաքացիներին, տեղեկացնում է BBC-ն:

Հատուկ հրամանագրում, որն ստորագրել է Օզոդա Ռահմոնը, նշվում է, որ պետական ծառայողները, հոգեւորականության ներկայացուցիչները եւ ձեռնարկատերերը ոչ միայն պետք է օգնություն ցուցաբերեն Տաջիկստանի սակավ ապահովված ընտանիքներին, այլեւ պետական մարմիններին հաշվետվություն տան այդ հանձնարարության կատարման վերաբերյալ:

Հրամանագրի կատարման վերահսկումը հանձնարարված է կրոնի գործերի կոմիտեին:

Տեսանյութեր

Լրահոս