Բաժիններ՝

Ո՞վ է ՀՀ ՊՆ տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Փախչանյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Փախչանյանն այսօր նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմաարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:

Դավիթ Փախչանյանը ծնվել է 1970թ. նոյեմբերի 6­-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

1992թ.- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ,

2010թ.- Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոց:

Կարդացեք նաև

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է «Ավիտ» ընկերությունում՝ որպես մենեջեր:

1998­-2013թթ. եղել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության գործադիր տնօրեն­համահիմնադիր:

2006թ.-­ից ծավալել է հասարակական գործունեություն՝ լինելով «Այբ» ակումբի, «Այբ» կրթական և «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր:

2014թ. եղել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր­, հոգաբարձուների խորհրդի անդամ:

2014թ.-­ից առ այսօր հանդիսանում է «Դիլիջան կենտրոնական դպրոցի», իսկ 2015թ.-­ից նաև «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Davit Paxchanyan (1) Davit Paxchanyan (2)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս