Բաժիններ՝

Ադրբեջանը կուժեղացնի իր ռազմական հզորությունը. Ալիև

Ադրբեջանը կուժեղացնի իր ռազմական հզորությունը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:

«Մենք, իհարկե, ապագայում ևս պետք է ուժեղացնենք և ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը: Արդեն երկար տարիներ ընթանում է բանակաշինության գործընթացը: Բարձր մակարդակի վրա են գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը:

Ներմուծվում, ինչպես նաև մեր երկրում արտադրվում են ամենաժամանակակից զենքերը, տեխնիկան: Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան հազար անուն ռազմական արտադրանք: Ադրբեջանական բանակն այսօր աշխարհի առաջատար բանակներից է»,- Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով՝ ապագայում Ադրբեջանն այդ ուղղությամբ հավելյալ քայլեր է ձեռնարկելու, համապատասխան հրամաններն արդեն տրվել են:

«Չեմ ցանկանում բացահայտել դրանք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նյութատեխնիկական հագեցվածության ու հավելյալ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս