Բաժիններ՝

«Չեմպիոնների լիգան կհաղթի «Ատլետիկոն», եկել է նրանց ժամանակը». Խավի

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի սպասումներով, որտեղ «Ռեալը» կհանդիպի «Ատլետիկոյի» հետ:

«Կարծում եմ, որ «Ատլետիկոն» կվերցնի տիտղոսը: Նրանք արժանի են դրան՝ շնորհիվ իրենց համառ աշխատանքի: Իհարկե, դա խաղի այն ոճը չէ, որը ես նախընտրում եմ, բայց ես կարծում եմ, որ եկել է ժամանակն «Ատլետիկոյի» համար:

Ֆուտբոլը միշտ երկրորդ շանս է տալիս: «Ատլետիկոյում» շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր ընդունակ են որոշել խաղի ելքը. դա և՛ Սաուլն է, և՛ Գրիզմանը, և՛ Տորեսը: «Ռեալում» նույնպես հավաքված են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Եզրափակիչը խոստանում է հետաքրքիր լինել»,- ասել է Խավին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Միլանում, շաբաթ՝ մայիսի 28-ին, ժամը 22:45-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս