Բաժիններ՝

Բեքհեմին նկատել են Մեծ Բրիտանիայի ամենահարուստ հայի հյուրերի շարքում. The Daily Mail

Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմ ընտանեկան զույգը չորեքշաբթի գիշերը հայտնվել էր Լոնդոնի պապարացիների տեսախցիկների կենտրոնում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենահայտնի հաստատություններից մեկի մուտքի մոտ նրանց էր սպասում լուսանկարիչների և լրագրողների ամբոխը, հաղորդում է The Daily Mail-ը: 3_640x872

Աղբյուրը հաղորդում է, որ Բեքհեմները, չցանկանալով լուսանկարվել, 3 թիկնապահների օգնությամբ արագ մուտք են գործել Քովենտրի փողոցում գտնվող շենք, որտեղ իր 45-ամյակն է նշել պարուսույց և նախկին մոդել Ջո Մանուկյանը: Վերջինս Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկի, հայկական ծագում ունեցող խոշոր գործարար Րաֆֆի Մանուկյանի կինն է, ում կարողությունը գնահատվում է 380 միլիոն ֆունտ: 12-2_640x421

Բեքհեմները հատուկ վերադարձել են Մեքսիկայից, որպեսզի մասնակցեն այդ տոնակատարությանը:

The Daily Mail-ը գրում է, որ Րաֆֆի Մանուկյանը և նրա կինը՝ Ջոն, Մեծ Բրիտանիայի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց ցանկում են: Բացի Բեքհեմներից, նրանց մտերիմների շարքերում են նաև Էլթոն Ջոնը, Գորդոն Ռամզին և այլ հայտնի մարդիկ: 5_640x962 4_640x960

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս