Բաժիններ՝

Երևանի 300 քաղաքացի կունենա մշտական աշխատատեղ. տեղի ունեցավ Tashir Street Shopping Gallery-ի պաշտոնական բացման արարողությունը

Այսօր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Tashir Street Shopping Gallery-ի պաշտոնական բացման արարողությունը: Նոր ստորգետնյա առևտրի կենտրոնը ձգվում է Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով, որի տակ գործում է 200 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղի:

Բացման արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ բարձր է գնահատում Երևանի սրտում նման ներդրում իրականացնելը.

«Դեռ տարիներ առաջ «Տաշիր» ընկերության հետ քաղաքապետարանը համագործակցության պայմանագիր էր կնքել, որի կետերից մեկն էր նաև Հյուսիսային պողոտայում նման մոլ ու ստորգետնյա ավտոկայանատեղի ունենալը: Բոլորիս է հայտնի, որ այսօր անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել, հենց այս մոլով 300 աշխատատեղ է ստեղծվում: Մեծ խնդիրներ ունեինք ավտոկայանատեղիների հետ կապված, խցանումներ էին լինում, հիմա շուրջ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի է ստեղծվել»:

Tashir (7) Tashir (11) Tashir (14) Tashir (4) Tashir (10) Tashir (5)

Կարդացեք նաև

13230824_893947920715470_1291452687_o.png Tashir (6)

«Տաշիր գրուպի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Տաշիր սթրիթը» Հյուսիսային պողոտայի բարեկարգման համալիրի մեջ կարող ենք դիտարկել. «Երկու տարվա ընթացքում բարեկարգվել է Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածը՝ 12 հազար քառակուսի մետր, և «Տաշիր սթրիթը» վերջին շտրիխն է: 12 հազար քմ առևտրային համալիր է: Գործելու է մոտ 70 խանութ, կան բրենդեր, որոնք Հայաստանում առաջին անգամ են ներկայացված: Այս ներդրման արդյունքում մոտավորապես Երևանի 300 քաղաքացիներ կունենան մշտական աշխատատեղ»: Ըստ Ն. Կարապետյանի՝ նախագիծն իրագործելու համար ներդրվել է 14 մլն դոլար:

Tashir (8) Tashir (9) Tashir (12) Tashir (5) Tashir (2) Tashir (1) Tashir (3) Tashir (1) Tashir (13)

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս