Բաժիններ՝

Եվրոպական միությունն ավելի կոշտ դիրքորոշում պետք է գրավի Էրդողանի նկատմամբ․ Օրհան Փամուկ

Նոբելյան մրցանակակիր թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը Եվրոպական միության առաջնորդներին կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում գրավել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ խոսքի ազատության ոլորտում։ Ռոյթերզ գործակալության հետ զրույցում Փամուկն անդրադարձել է այն միջոցներին, որոնք երկրի իշխանությունը կիրառում է ազատ խոսքի և հատկապես լրագրողների նկատմամբ, որոնք վախի մթնոլորտում են աշխատում Թուրքիայում և նրանցից մի քանի հարյուրի դեմ դատական գործեր են հարուցված։

«Հուսով եմ, որ ԵՄ առաջնորդները, Թուրքիայի ղեկավարների հետ ձեռք սեղմելիս հանկարծակիորեն կխոսեն խոսքի ազատության մասին »,- ասել է Փամուկն, ով նոբելյան մրցանակ է ստացել 2006թ և Թուրքիայում ամենամեծ ժողովրդականություն վայելող գրողներից մեկն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս