«Ո՛չ ընդդիմությանն է հարված հասցնելու, ո՛չ էլ սպասարկելու է իշխանության շահերը». Տիգրան Ուրիխանյանն իր թեկնածուի մասին

«Ինձ համար ցավ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները չգնացին միասնական քննարկումների ու մեկ ընդդիմադիր թեկնածու առաջադրելու ճանապահով, ու դրա համար մենք կուսակցությունում քննարկեցինք ու այլ թեկնածու ներկայացրեցինք»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով իր առաջադրած թեկնածուի՝ Նարեկ Ալոյանի մասին:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Մարգարյանը առաջադրել են թեկնածու Զարուհի Փոստանջյանին, Տիգրան Ուրիխանյանը՝  Նարեկ Ալոյանին, իսկ ՀՀԿ խմբակցությունը  Արման Թաթոյանը:

Նա ցավ հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանի ընտրվելու պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը կկորցնի խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունը:

«Մեր թեկնածուն նպատակ ունի հակազդելու իշխանության կողմից տարվող պետական կառավարման համակարգում տարբեր չարաշահումներին: Չեզոք մարդ է, որը սառեցրել է իր անդամակցությունը համապատասխան կուսակցությունից: Ո՛չ ընդդիմությանն է հարված հասցնելու, ո՛չ էլ սպասարկելու է իշխանության շահերը»:

 

Տեսանյութեր

Լրահոս