Բաժիններ՝

Հավանության է արժանացել ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին:

Կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ:

Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, ՓՄՁ-ների աճին, արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս