Սահմանադրության փոփոխություններով ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկում ներառված են 12 օրենքներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանi կողմից փետրվարի 10-ին ստորագրած՝ Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին հրամագրի երեք հավելվածները վերաբերում են Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմին և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգին։

Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկում ներառված են 12 օրենքներ։ Այսպես՝ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք) հետ կապված փոփոխությունները մինչև 2016թ. մարտի 1-ը ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը պետք է ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնությամբ)։ Սահմանադրության փոփոխությո ւն ների 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի կանոնակարգի (սահմանադրական օրենք) հետ կապված օրենսդրական նախաձեռնությունն ՀՀ ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 1-ը, պետք է ներկայացնեն ՀՀ Ազգային ժողովի աշխատանքային խումբը (համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարարությունը։

Սահմանադրության փոփոխություն ների 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է Կուսակցությունների մասին օրենքին (սահմանադրական օրենք) վերաբերող օրենդրական նախաձեռնության մշակումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից. այն պետք է խորդ արան ներկայացվի մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը։ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախանշվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի (սահմանադրական օրենք) ընդունումը, փոփոխումը կամ լրացումը, պատասխանատուներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ), այն ԱԺ պետք է ներկայացվի մինչև 2016թ. մայիսի 1-ը։ Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է Դատական օրենսգրքի հետ կապված օրենսդրական նախաձեռնության ներկայացումը ԱԺ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մինչև 2017թ. մարտի 1-ը, նույն գերատեսչությունը պետք է մինչև 2017թ. փետրվարի 1-ը ներկայացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքի հետ կապված օրենդրական նախաձեռնությունը։ Հանրաքվեի մասին օրենքին առնչվող փողոխությունները կամ լրացումները ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (համաձայնությամբ) խորհրդարան պետք է ներկայացնեն մինչև 2017թ. սեպտեմբերի 1-ը, իսկ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի հետ կապված օրենսդրական նախաձեռնույունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը։ Նախատնշված է լարցումներ և փոփոխություններ կատարել նաև Դատախազության մասին օրենքում, պատասխանատուներն են ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատախազություն (համաձայնությամբ) (2017թ. ապրիլի 1)։ Մինչև 2017թ. հունիսի 1-ը Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան պետք է ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ), Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի փոփոխությունները կամ լրացումները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ վերահսկիչ պալատ (համաձայնությամբ)՝ մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ը, և Կենտրոնական բանկի մասին օրենքի հետ կապված նախաձեռնությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը (համաձայնությամբ)՝ մինչև 2017թ. մայիսի 1–ը։

ՀՀ Նախագահի հրամանագրով հաստատված երկրորդ հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմում են՝

Գագիկ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (խորհրդի նախագահ, համաձայնությամբ),

Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,

Հրայր Թովմասյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ),

Գևորգ Կոստանյանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետու- թյան գլխավոր դատախազ (համաձայնությամբ),

Հրայր Ղուկասյանը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,

Սիրանուշ Սահակյանը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ),

Գրիգոր Մուրադյանը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

Գագիկ Ղազինյանը՝ «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գևորգ Դանիելյանը՝ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասա րակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ),

Վարդան Պողոսյանը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրա վական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ)։

Երրորդ հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կ ա ր գի համաձայն՝ Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Խորհուրդը գործում է մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։

Տեսանյութեր

Լրահոս