Բաժիններ՝

Արևմտյան ԶԼՄ-ները հրապարակել են «Օսկար»-ի անվանակարգորդների խմբային լուսանկարը

Արևմտյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ Variety հանդեսը, հրապարակել են «Օսկար»-ի հիմնական կատեգորիաների անվանակարգորդների համատեղ լուսանկարը: Այն փետրվարի 8-ի երեկոյան արվել է պարգեւի հավակնորդների համար ավանդական ամենամյա բանկետից հետո, որը կազմակերպվել էր Ամերիկյան կինոակադեմիայի կողմից:

Լուսանկարում պատկերված են՝ Լեոնարդո դի Կապրիոն, Ջենիֆեր Լոուրենսը, Մեթ Դեյմոնը, Մարկ Ռուֆալոն, Սիլվեստր Ստալոնեն, Սիրշա Ռոնան եւ ուրիշներ: Նկարում նաեւ երեւում են ռեժիսորներ Սթիվեն Սթիլբերգը, Ջորջ Միլլերը, Ռիդլի Սքոթը եւ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, երաժիշտներ Սեմ Սմիթը եւ Դայան Ուորենը:

Նրանց բոլորին հանձնել են պաշտոնական օսկարյան սերտիֆիկատներ: Դերասան Քրիս Ռոքը, որը փետրվարի 28-ին Լոս Անջելեսում անցկացնելու է մրցանակների հանձնման արարողությունը, բացակայել Է բանկետից:

os

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս