Բաժիններ՝

Մահացել է Սուրիկ Խաչատրյանի եղբայրը, բայց ոչ՝ Աղալարը

Գորիսում լուրեր են տարածվել, որ մահացել է Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը: Գորիսում նա հայտնի է Հոպոպ մականունով: Սերոբ Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյանի երկու եղբայրներից մեկն էր, զբաղվում էր գյուղատնտեսական բիզնեսով: Լրատվամիջոցները շրջանառության մեջ էին դրել  Սյունիքի մարզպետի՝ Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրվող եղբոր մահվան լուրը, սակայն «Արևելքի» տեղեկություններով, մահացողը մարզպետի մյուս եղբայրն է, որը առողջական խնդիրներ ուներ և երկար ժամանակ բուժվում էր: «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաստատեցին, որ մահացողը Սերոբ Խաչատրյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս