Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 5-ին, ժամը 17.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Սևանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 4-րդ կմ-ում բախվել են «Lada Priora» մակնիշի 47 ZM 777, «Opel Vectra» մակնիշի 34 ZL 970 և «Nissan Pathfinder» մակնիշի 13 LL 677 պետհամարանիշերով (վարորդների անձը չի պարզվել) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1993 թ. ծնված Գ. Ս.-ը, 2007 թ. ծնված Լ., 2003 թ. ծնված Հ. և Ն. Ս.-երը հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս