«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրը Կարեն Բեքարյանն է

Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ձայների 66 «կողմ», 70 «դեմ» և 45 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը: ԵԽ ԽՎ-ն, սակայն, ընդունեց Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը, որի օգտին քվեարկեցին՝ 98, դեմ՝ 71, և ձեռնպահ՝ 40 պատգամավորներ: Այս փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանում հնչում են հակասական գնահատականներ, ոմանք այն որակում են՝ որպես հաղթանակ, մյուսները՝ որպես ոչ-ոքի, առավել իրատեսները նշում են, որ անկախ ամեն ինչից՝ նման զեկույցների քննարկումն անգամ Հայաստանի դիվանագիտական պարտությունն է: Ինչո՞ւ են նման զեկույցները հասնում մինչև ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջան, ովքե՞ր են թերանում և ովքե՞ր են մեղավոր նման իրավիճակի համար, որքանո՞վ է Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես համարժեք այսօրվա զարգացումներին: Այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս