Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը՝ երևանյան իրադարձություններին

Ռուսական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից դեկտեմբերի 1-ին հրավիրված հանրահավաքին:

Vesti.ru-ն գրում է, թե Երևանում ընդդիմության միտինգի ներկայացուցիչները երթ են կազմակերպել: Նշվում է, որ բողոքի երթի մասնակիցները դեմ են հանդես գալիս Հայաստանում այս կիրակի կայանալիք հանրաքվեին, որը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին:

Ի դեպ, կայքը հոդվածին կից հրապարակել է հին լուսանկար, որն արվել է նախկին հանրահավաքներից մեկի ժամանակ:
Իր հերթին, TASS-ը գրել է, թե Երևանի փողոցներ է դուրս եկել մի քանի հարյուր մարդ՝ դրոշներով:

Նշվում է, որ ակցիային նախորդել է միտինգը, որին մասնակցել է մոտ 1200 մարդ: «Արմատական» ընդդիմության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է, որ ակցիայի մասնակիցները երկու թև են ձևավորել: «Նոր Հայաստան» ճակատը, ըստ գործակալության, «միավորում է արմատական ընդդիմության ուժերը», նրանք հանդես են գալիս իշխանափոխության ու հանրաքվեն չեղյալ հայտարարելու օգտին:

«Ո´չ» շարժումը, որը ներառում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, կողմ է մասնակցությանը հանրաքվեին, որպեսզի ասի «ոչ» երկրի մայր օրենքի բարեփոխումներին:

Հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին նկարագրելիս գործակալությունն օգտագործում է ՀՀ նախկին արտգործնախարար, «ԱՄՆ նախկին քաղաքացի» արտահայտությունը՝ նշելով, թե նա ղեկավարում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը, ով հայտարարում է, թե «հանրաքվեն վերջին օրը կդառնա իշխանությունների համար, որին կհաջորդեն նախագահական ու խորհրդարանական նոր ընտրություններ»:

Տեսանյութեր

Լրահոս