«Գնալու եմ հանրաքվեի, ու Աստված ինչպես այդ պահին թելադրեց՝ այնպես էլ անելու եմ». Լևոն Թոքմաջյան

«Զարմանալի է, որ ասում են՝ դեկտեմբերի 6-ին «այո» ասեք, ու ամսի 7-ին, 8-ին կյանքը կփոխվի, թե նման բան կարելի է անել, ինչո՞ւ այս տարիների ընթացքում չէիք անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ ինքը գլուխ չի հանում ո՛չ «այո»-ից, ոչ էլ՝ «ոչ»-ից: Ըստ նրա՝ ո՛չ «այո»-ն է խորությամբ իրեն հասնում, ո՛չ էլ՝ «ոչ»-ը.

«Ինչպե՞ս հավատամ մի բանի, որը չեմ տեսնում: Անցյալ տարի էլ՝ ընդդիմության մի քանի ուժերը միացան, եռյակ կազմեցին, պայքարում էին, հետո փոշիացավ այդ ամենը: Գնալու եմ հանրաքվեի, ու Աստված ինչպես այդ պահին թելադրեց՝ այնպես էլ անելու եմ»:

Տեսանյութեր

Լրահոս