Բաժիններ՝

Վարումը և Ագուտինը ցույց են տվել իրենց աղջիկներին

Վերջին անգամ «7 Дней» ամսագրի ընթերցողները Լիզային` Լեոնիդ Ագուտինի և Անժելիկա Վարումի դստերը տեսել են շատ փոքր հասակում, երբ տասը տարի առաջ նրանց ընտանեկան լուսանկարը հայտնվեց ամսագրի շապիկին: Հիմա Լիզան և Ագուտինի դուստր Պոլինան (առաջին ամուսնությունից), գեղեցիկ երիտասարդ աղջիկներ են:

Աղջիկներն ապրում են տարբեր երկրներում և իրար հետ հաղորդակցվում են «Skype»-ի միջոցով: Առաջին անգամ նրանք հանդիպել են անցյալ տարի ամռանը` Փարիզում:

«Պոլինան ապրում էր Իտալիայում` մոր հետ, բայց հիմա նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա: Իսկ Լիզան բնակվում է Մայամիում: Նրանք իրար հետ հաղորդակցվում են «Skype»-ի միջոցով և առաջին անգամ հանդիպել են անցյալ տարի ամռանը` Փարիզում, որտեղ մենք միասին անցկացրինք 5 անմոռանալի օրեր:

Երբ իմ աղջիկները հանդիպեցին, ես երջանկությունից հայտնվել է յոթերորդ երկնքում: Հիշում եմ, ինչպես էի հետևում աղջիկներիս և հիմարի նման ժպտում: Ես միշտ երազել եմ, որ նրանք ընկերանան»,- «7 Дней»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ագուտինը:

«Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են աղջիկները մտերմանում: Պոլկան շատ էներգետիկ է, իսկ Լիզան` ավելի հանգիստ է, և նրան սկզբում ապշեցրել էր քրոջ էներգետիկան: Հիմա նրանք հանդիպել են Մոսկվայում և ընդհանրապես չեն ուզում բաժանվել»,- ասել է Անժելիկա Վարումը: varum agutin (1)

varum agutin (2)

varum agutin (3)

varum agutin (4)

varum agutin (5)

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս