Բաժիններ՝

Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ երկրորդը` վնասվածքով Մեսսին է

Արտահայտություններ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

1. Իսկո:

Ես իմ շան անունը Մեսսի եմ դրել, քանի որ Մեսսին, ինչպես նաև իմ շունը, լավագույններն են:

2. Ռոնալդո:

Մտածում եմ, որ Ռոնալդուն և Մեսսին լավագույն ֆուտբոլիստներն են աշխարհում: Եթե պետք է ընտրել մեկին, ապա տեխնիկապես Մեսսին ավելի ուժեղ է:

3. Դիեգո Սիմեոնե:

Գտնում եմ, որ Մեսսին ավելի վտանգավոր է, քան Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման՝ միասին վերցրած:

4. Արսեն Վենգեր:

Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում: Մեսսին: Ո՞վ է լավագույն ֆուտբոլիտը` ֆուտբոլի պատմության մեջ: Մեսսին:

5. Ուեյն Ռունի:

Մեսսին ջոկեր է: Ինձ համար նա լավագույնն է:

6. Արդա Թուրան:

Ո՞վ է ամենալավ ֆուտբոլիստն աշխարհում, Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն: Այս աշխարհից՝ Ռոնալդուն: Իսկ Մեսսին` այլ մոլորակից:

7. Ջանլուիջի Բուֆֆոն:

Հիմա Ռոնալդուն շատ ավելին է ցույց տալիս, քան մյուսները: Միևնույն ժամանակ լավագույնը` մեծ առավելությամբ, մնում է Մեսսին:

8. Դիեգո Մարադոնա:

Ես տեսել եմ խաղացողի, ով կգրավի իմ տեղն արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Եվ նրա անունը Մեսսի է: Մեսսին հանճարեղ է, և նա կարող է ավելի լավը դառնալ:

9. Վիսենտե Դել Բոսկե:

Մեսսի՞, թե՞ Ռոնալդու: Ես գերադասում եմ Մեսսիին, որվհետև նա ավելին է, քան փողոցային խաղացող:

10. Ֆրանչեսկո Տոտտի:

Գոյություն ունի մեկ ֆուտբոլիստ, ով անում է բաներ, որը ես չեմ կարող կրկնել: Եվ դա Մեսսին է:

11. Մարիո Գոմես:

Ես խելքս չեմ կորցրել, որպեսզի ինձ համեմատեմ Մեսսիի հետ: Որովհետև նա լավագույնն է, ինչ եղել է, և էլ երբեք չի լինի:

12. Պաոլո Մալդինի:

Երբ ես տեսնում եմ Մեսսիի խաղը, մտածում եմ, որ նա ամեն տարի պետք է ստանա «Ոսկե գնդակը»: Ես դրանում չեմ կասկածում: Նա անհավանական ֆուտբոլիստ է:

13. Ռաֆայել Վան Դեր Վարտ:

Լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ ես երբևէ խաղացե՞լ եմ: Ես կարծում եմ՝ Մեսսին: Նա սպանում էր մեզ:

14. Փոլ Սքոուլզ:

Ես մտածում եմ այն հիանալի ֆուտբոլիստների մասին, ում հետ խաղացել եմ. Կանտոնա, Զիդան, Պիռլո, Խավի, Ռոնալդու և նրանցից մեծագույնը` Մեսսի:

15. Կարլոս Տևես:

Իմ իդեալական հարձակվողական եռաժանին դա ես եմ, Ռունին և Մեսսին: Նրանք իմ երազանքների ֆուտբոլիստներն են: Ոչ Կրիշտիանուն:

16. Գաբրիել Բատիստուտա:

Ես սիրում եմ Մեսսիին: Իսկ ո՞վ չի սիրում: Նա այլ մոլորակից է: Նա անհավանական խաղացող է:

17. Խոսե Լուիս Չիլավերտ:

Լավագույնը Մեսսին է: Երկրորդը` Պելեն և Մարադոնան: Երրորդը` Դի Ստեֆանոն, հետո` Կրոյիֆը և Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս