Բաժիններ՝

Ֆրանսիայի արտգործնախարարը վերջին 12 տարում առաջին անգամ կայցելի Իրան

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբյուսն այսօր պաշտոնական այց կկատարի Իրան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի և մի շարք նախարարների հետ:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, խոսքը վերջին 12 տարվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի առաջին այցի մասին է:

«Այցը հնարավորություն կտա բարձր մակարդակով վերսկսել քաղաքական երկխոսությունը Ֆրանսիայի ու Իրանի միջև: Այն առիթ կդառնա, որ քննարկվեն ֆրանս-իրանական հարաբերությունների բոլոր առանցքային կետերը, ներառյալ՝ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի նպատակները»,-ասել է Նադալը այցի նախօրեին:

Փորձագետները նշում են, որ Իրան կատարած այցի ընթացքում հիմնական հարցերից մեկը կլինի Փարիզի ու Թեհրանի տնտեսական հարաբերությունների վերսկսումը, քանի որ մինչ պատժամիջոցների սահմանումը Ֆրանսիան իրանական շուկայում գլխավոր խաղացողներից էր:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ֆաբիուսի այցը կրում է առանցքային բնույթ:

Մինչ այդ, իրանցի պահպանողականները դատապարտում են Ֆաբիուսի հրավերն ու կոչ անում իշխանություններին չեղյալ հայտարարել այցը՝ դա մեկնաբանելով իրանական միջուկային բանակցություններում Ֆրանսիայի կոշտ դիրքորոշմամբ, հայտնում է RIA Novosti-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս