Բաժիններ՝

«Մեզ հետ չեն խոսում, մինչև վերջ մեր կարծիքը չեն լսում, էսպես ձևակերպեմ՝ խափսն են տալիս». Ռոբերտ Նազարյան. «Ա1+»

Երևանում ջրի սակագինն առաջիկա մեկ տարում չի բարձրանա։ Ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա» ընկերությունն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հրաժարվեց 2.38 դրամով թանկացումից և սակագինը կշարունակի մնալ 170 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում հերքում է լուրերը, թե ջրի սակագինը չբարձրացնելը կապ ունի ՀԷՑ-ի շուրջ առաջացած աղմուկի հետ։

Ռոբերտ Նազարյանը չի զարմանում, որ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ իր գլխավորած հանձնաժողովի որոշումից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց. «Ցանկացած բողոք, որը տեղի ա ունենում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կողմից, արդարացված եմ համարում այնքանով, որքանով այդ բողոքի առիթը կա։ Վերջին երեք տարում սակագնի բարձրացումը չէր կարող որևէ մեկին անտարբեր թողնել»։

ՀԷՑ-ում նշանակված աուդիտը հնարավորություն կտա որոշակի պատկերացում ունենալ ստեղծված իրավիճակի մասին, իսկ մասնագիտական քննարկումների հետաքրքրություն նա չի տեսնում։

«Կա աուդիտի մասին հանրապետության նախագահի հայտարարությունը և՛ ՀԷՑ-ի, և՛ մեր կատարած աշխատանքների նկատմամբ ու հիմա ես մի քիչ զարմացած եմ, որ մեր մոտ էս օրերերին որևէ մեկը չի այցելում, չի ուզում որևէ ձևով վերլուծել և գնահատական տալ։ Մեզ հետ չեն խոսում, մինչև վերջ մեր կարծիքը չեն լսում, այլ չոր թվերն են խոսացնում, էսպես ձևակերպեմ՝ խափսն են տալիս»,- այսպես է մեկնաբանում պարոն Նազարյանը Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հնչող տեսակետները։


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս