Բաժիններ՝

Կանադացի մոդելը գնացել է Սիրիա ԴԱԻՇ-ի դեմ կռվելու

Կանադացի նախկին մոդել Թայգեր Սանը իր հարմարավետ կյանքը թողել ու զբաղվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով: 46-ամյա կինը Սիրիա էր մեկնել այս տարվա մարտին, որտեղ նրան ուղարկել են առաջնագիծ կռվելու:

Թայգերը կռվել է քրդական ջոկատների հետ, ովքեր զբաղվել են բնակչության պաշտպանությամբ: Ներկայում նա արդեն Կանադայում է, քանի որ ստիպված էր հեռանալ մարտական գործողությունների գոտուց հյուծվածության պատճառով: Թայգերը, սակայն, որոշել է նորից գնալ Սիրիա, հայտնում է LifeNews-ը:

«Ես տեսել եմ այնպիսի բաներ, որոնք անգամ չէի կարող պատկերացնել: Ես տեսել եմ մի փոքրիկ աղջկա, ով ականի վրա էր կանգնել ու մահացավ, քանի որ քրդերը դեղամիջոցներ չունեին նրան օգնելու համար»,-պատմել է Թայգերը DailyMail-ին տված հարցազրույցում:
Պատճառները, որոնք ստիպել են կնոջը պայքարել ծայրահեղականների դեմ, թվում է, այնքան էլ կարևոր չեն: Լիբանանցի տղամարդը, ում հետ հանդիպում էր, լքել է կնոջը հանուն հաշվարկով ամուսնության, ապա նա տեսավ ԴԱԻՇ-ին գովաբանող տեսանյութերից մեկը: Այս հասարակ բաները, կնոջ կարծիքով, իրեն դրդել են գնալ Սիրիա ահաբեկիչների դեմ պայքարելու:

«Ես մտածում եմ մարդկանց մասին, ում այնտեղ կորցրել եմ: Երբ ես տեսնում էի սպանված մարդկանց, գրեթե չէի լացում: Պետք է ընդունել, որ պատերազմում նման բաներ լինում են: Դա սարսափելի անարդար է»,-ասել է Թայգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս