Բաժիններ՝

Սթիվեն Ջերրարդ. «Ես մի քանի լավ տարբերակներ ունեի Եվրոպայում, բայց ես միանգամայն նոր մարտահրավերներ էի ուզում»

«Լոս-Անջելես Գելեկսիի» պաշտպան Սթիվեն Ջերրարդը պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Ամերիկայի առաջնություն:

«Ես մի քանի լավ տարբերակներ ունեի Եվրոպայում, բայց ես միանգամայն նոր մարտահրավերներ էի ուզում, ուզում էի դուրս գալ իմ հարմարավետության շրջանակներից, ապրել տնից հեռու և ստանալ կյանքի մի այլ փորձ: Ես ցանկանում էի ընտրել մի այնպիսի տեղ, որտեղ կարող էր հիմնավորվել իմ ընտանիքը և հաճույք ստանալ:

Երբ մի քանի տարուց կավարտեմ կարիերաս, ուզում եմ հնարավորություն ունենալ ասելու, որ ես փորձել եմ ինչ որ այլ բան, որ չեմ մնացել միևնույն տեղում, չնայած ես հաճույք եմ ստացել «Լիվերպուլի» յուրաքանչյուր րոպեից:

Ես սիրում եմ տրվել գործին 100 տոկոսով, և չեմ սիրում պարտվել, այնպես որ, ես կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի հաղթեմ: Ես թիմային ֆուտբոլիստ եմ, ես ինդիվիդուալիստ չեմ»,- ասել է Ջերրադրը Galaxy TV-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս