Գիտնականները պարզել են, թե տարեկան որքան մարդ է մահանում քաղցրահամ խմիչքներից

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Թաֆտսա համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցրահամ գազավորված խմիչքների օգտագործումից տարեկան աշխարհում մահանում է 184 հազար մարդ:

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Circulation լրագրում:
Հետազոտությունների ընթացքում անալիզի են ենթարկվել աշխարհի մոտ 50 երկրների 611 հազար մարդկանց հիվանդության պատմությունները, ինչպես նաև այս բնագավառի վերջին 30 տարվա բոլոր գիտական աշխատությունները:

Գիտնականների հիմնական նպատակն էր` հայտնաբերել քաղցրահամ գազավորված և էներգետիկ խմիչքների ազդեցությունը մարդկանց մոտ շաքարախտի, ճարպակալման, քաղցկեղի և սրտային պրոբլեմների առաջացման վրա:
Մահվան դեպքերի մեծ մասը առաջ է գալիս երկրորդ տիպի շաքարախտից (133 հազար մարդ): Դրան հետևում են սրտանոթայն հիվանդությունները (45 հազար մարդ) և քաղցկեցը (6 հազար մարդ):

Գազավորված խաղցրահամ խմիչքների օգտագործման ռեկորդակիրները Կարիբյան ավազանի երկրներն են և Լատինական Ամերիկան: Միայն Մեքսիկայում քաղցրահամ խմիչքները առաջ են բերում մինչև 45 տարեկան մարդկանց մահացության 30 տոկոսը:
Անհրաժեշտ է նշել, որ Ճապոնիայում, որտեղ օգտագործում են ոչ քաղցր թեյ, մահացության տոկոսը նման հիվանդությունների պատճառով, շատ ցածր է:
Բժիշկները պարզել են, որ քաղցրի օգտագործումը ավելի վնասակար է, քան ծխելը և ալկոհոլը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս