Համբույրներ ու ջրցան մեքենաներ, 3 հարսանիք ու բազմաթիվ վնասվածքներ. EurasiaNet.org

Բրիտանական The Guardian-ը EurasiaNet.org կայքից ամբողջությամբ հրապարակել է Մարիաննա Գրիգորյանի հոդվածը, որը նվիրված է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ցույցերին:

Հոդվածագիրը գրում է, որ Երևանում արդեն երրորդ շաբաթն է, ինչ շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները: Նշվում է, որ բազմաթիվ երիտասարդ հայեր բողոքի ցույց անում Երևանում նախագահական նստավայրի հարևանությամբ, Երևանին միացել են նաև Գյումրի, Վանաձոր, Կապան ու Սիսիան քաղաքները:

Հոդվածագիրը մեջբերում է անկախ վերլուծաբան Սարո Սարոյանի խոսքերը, ում կարծիքով՝ #ElectricYerevan բողոքի ցույցերը կարծես «բազմագլուխ վիշապ» են դարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ադմինիստրացիայի համար, երբ մեկ գլուխը կտրելու փոխարեն անմիջապես աճում է ևս մեկը:

akcia
Հոդվածագիրը մանրամասն նկարագրում է բողոքի ցույցերի առաջացումը, ներկայացնում Սերժ Սարգսյանի առաջարկը՝ հանդիպել ու զրուցել ցուցարարների հետ: Նա պատմում է, թե ինչպես են հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվել ցույցի ժամանակ, կոտրվել են լրագրողների սարքերը, ինչպես է ջրցան մեքենան ցուցարարներին փորձել դուրս մղել Բաղրամյան պողոտայից:

Մինչ այդ, սակայն, գրում է Մարիաննա Գրիգորյանը, բողոքի ցույցերը ուրախ շեշտադրություն ստացան, 3 ամուսնական զույգ էլ որոշեց իրենց հարսանեկան արարողությունը անցկացնել Երևանի փողոցներում:

Նշվում է, որ ցույցերն ուղղված են ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի դեմ, որը սերտ կապեր ունի Կրեմլի հետ։ Ցուցարարները, սակայն, ժխտում են, թե իրենց թիրախը Հայաստանի դաշնակից Ռուսաստանն է:

akcia789
Ուշադրություն է հրավիրվում փաստին, որ այս օրերին Ռուսաստանը որոշեց Հայաստանին հանձնել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով Գյումրիում սպանել էր մի ողջ ընտանիքի: Նշվում է, որ դա զայրույթը կարծես Կրեմլից հեռացնելու փորձ լիներ:

Հոդվածագիրը գրում է, որ ռուսական մամուլում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ցույցերը որակվում էին որպես մայդան: Ցուցարարներին, սակայն զայրացրել է տեղեկությունն այն մասին, որ ՀԷՑ-ը 450 մլն դրամ (մոտավորապես 600,000 դոլար) է ծախսել շքեղ ավտոմեքենաների վրա:
Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը կոչ է արել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մասնակցել ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտին:

akcia1

Տեսանյութեր

Լրահոս