Բաժիններ՝

Ինքնասպանության փորձեր՝ Երևանում և Աբովյան քաղաքում

Հուլիսի 2-ին, ժամը 01.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Ռուբինյանց 27 հասցեի մոտակայքում գտնվող կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում կանխվել է Կ. Մ.-ի (ծնվ. 1964թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հսկողությամբ հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր (Կ.Մ.-ի մարմնին առկա էին վնասվածքներ):
***
Հուլիսի 1-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ – փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս