Բաժիններ՝

«Որոշման չեղարկում միայն մի դեպքում կարող է լինել». Ռոբերտ Նազարյան

«Ես նախօրոք պլանավորված խորհրդակցության եմ գնացել վարչապետի մոտ, դա որևէ կապ չունի ո´չ էլեկտրաէներգիայի սակագների հետ, ո´չ էլ այսօրվա իրադարձությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հերքելով տարածված լուրերը, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է եղել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առկա իրադրության կապակցությամբ:

Ըստ նրա՝ ՀԾԿՀ-ն իր դիրքորոշումը որպես կոլեգիալ մարմին հայտնել է հրապարակային և ասել է` հիմնավորումները որոնք են, այլ քննարկումներ որևէ մեկի հետ չեն եղել: Հարցին, եթե Սերժ Սարգսյանը, ինչպես Մաշտոցի պուրակում դեպքում ասաց՝ «սիրուն չի», հիմա էլ միջամտի, հնարավո՞ր է ՀԾԿՀ որոշումը կասեցվի, Ռ.Նազարյանը պատասխանեց, որ դրանք տարբեր հարցեր են, իսկ որոշման չեղարկում միայն մի դեպքում կարող է լինել՝ եթե հանձնաժողովը ստանա որևէ պաշտոնական գրություն՝ մատնանշելով աղբյուրը այն գումարի, որի չափով սակագինը վերանայվել է. «Նա ուրիշ բան էր, լրիվ այլ՝ քաղաքական խնդիր էր՝ չեք կառուցում այստեղ էդ բուտիկները և վերջ: Բայց սա ուրիշ բան է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս