Վարդան Օսկանյանը դուրս կգա քաղաքականությունից և կզբաղվի հետազոտական աշխատանքներով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվամ է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:

Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ և կուսակցությունից, և խորհրդարանից: Մեր աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաև Հայաստանից արտագաղթելու տարբերակը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու պատճառաբանությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս