Բաժիններ՝

«Օրենքով գողերի» ճաշկերույթն ավարտվել է սպանությամբ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող», 46-ամյա Վադիմ Իվանենկոյի Անթալիայում տեղի ունեցած սպանության մասին:  Փետրվարի 9-ին ծովափնյա ռեստորաններից մեկում գողականների ճաշկերույթն ավարտվել է «օրենքով գողերից» մեկի` Իվանենկոյի սպանությամբ, եւս մեկը` Ժուրակովսկին կամ Վովա Պուխլին ստացել է վնասվածքներ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Հանցանքի վայրում ձերբակալվել է 2 «օրենքով գող». Տաշքենդի Ժորան եւ Ցիրկաչը, ինչպես նաեւ ոմն Մոնղոլ, ով եղել է այդ նույն հացկերույթի մասնակիցներց մեկը, սակայն նստել էր հարեւան սեղանին: «Прайм Крайм»-ի տեղեկություններով` հենց վերջինս է իր վրա վերցրել կրակոցների պատասխանատվությունը: Նախնական փորձաքննությունը Ցիրկաչի ձեռքերին եւս հայտնաբերել է կրակելու հետեւանքով առաջացող փոշու հետքեր, բայց վերջինս դա բացատրել է նրանով, թե զենքը վերցրել է կրակողի ձեռքից: Ուստի նրան եւ Ժորային ազատ են արձակել:

Վադիկին հուղարկավորել են Կրասնոդարում, իսկ Պուխլին ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդասայլակի վրա: Փոքր ինչ վերականգնելով առողջությունը` նա հրապարակավ հայտարարել է, որ հարցեր ունի Ժորային եւ Ցիրկաչին` կարծես նրանց հրավիրելով «պարզաբանումների»:

Պարզվում է, որ նրանք նույն միջավայրում  են անցկացրել մի քանի օր: Ի սկզբանե այդ խմբում եղել է 9 «օրենքով գող», որոնցից 5-ը գնացել են հենց ողբերգության օրը: Չնայած Վադիկի նկատմամբ ունեցած մի շարք հարցադրումներին` բոլորը նրան վերաբերվել են որպես «օրենքով գողի»: Հետեւաբար  Իվանենկոն սպանության պահին գտնվել է իր «լիազորությունների» մեջ եւ որեւէ որոշում, թեկուզ հեռակա նրա վերաբերյալ կայացված չի եղել: Դա նշանակում է, որ նրան որպես սովորական մահկանացուի սպանելու եւ անպատիժ մնալու  իրավունք ոչ ոք չի ունեցել:

Պակաս կարեւոր չէ, թե ով է վերականգնելու Վադիկի կորցրած դրամարկղը, որը նա պարտավորվել էր փոխհատուցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս