Այսօր ժամը 16:00-ին կավարտվի Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը

Այսօր ժամը 16:00-ին կավարտվի ԱԺ քվեարկություններից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Այս պահին Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ներկա են միայն Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը, ովքեր խիստ զբաղված են ԱԺ նախագահի պատասխան նամակը նախապատրաստելու գործով:

Քիչ առաջ դուրս գալով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սենյակից, որտեղ ընթանում են աշխատանքները, Ս.Մարգարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների որևէ հարցի, միայն նշեց, որ քննարկումները նամակի շուրջ դեռևս չեն ավարտվել:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը ԲՀԿ խմբակցությանից խնդրել էր լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ: Դրանից հետո Գ.Սահակյանը պետք է որոշի Գ. Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը:

Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ: Նա մեկնել է Բրյուսել և կվերադառնա միայն վաղը:

Տեսանյութեր

Լրահոս