ԵՏՄ անդամակցությունը ոչինչ չի երաշխավորում, այն միայն կարող է խնդիրների լուծման միջոց լինել. Կռիլով

168.am-ի զրուցակիցն է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովը:

– Պարոն Կռիլով, տարեսկզբից լարված է մնում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ այն ժամանակ, երբ Հայաստանն այլևս ԵՏՄ անդամ երկիր է: Հայաստանյան իշխանությունները վստահեցնում էին, որ այս քայլն ամրապնդելու էր ՀՀ անվտանգությունը, այնինչ՝ ամեն օր մենք լսում ենք հակառակորդի կողմից կազմակերպվող նորանոր դիվերսիաների մասին: Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը:

– ԵՏՄ հիմնադիր անդամ բոլոր երկրներն ընդգծում էին, որ միությունը կազմավորվում է բացառապես տնտեսական խնդիրների և ոչ մի դեպքում՝ քաղաքական կամ անվտանգության խնդիրներ լուծելու համար: Բայց այս խնդիրները փոխկապակցված են. ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններ ունեցող երկրներում անվտանգության խնդիրները շատ ավելի մեծ սրություն են ձեռք բերում, քան բարենպաստ երկրներում:

Կարող եմ ենթադրել, որ ՀՀ իշխանությունների` անվտանգություն ամրապնդելու հույսերը ԵՏՄ անդամակցությունից հետո, որը Հայաստանում իրավիճակի բարելավման նոր հեռանկարներ է բացում, հենց սրա հետ էին կապված: Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ ԵՏՄ անդամակցությունն ինքն իրենով ոչինչ չի երաշխավորում, այն միայն կարող է խնդիրների լուծման միջոց լինել, սակայն, թե որքան այդ միջոցը գործուն կլինի, առաջին հերթին՝ կախված է հենց ՀՀ իշխանություններից, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում բոլոր հնարավորությունների, այդ թվում՝ ԵՏՄ անդամակցության օգտագործման ճանապարհով ՀՀ իշխանությունների աշխատանքի արդյունավետությունից:

Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը բխում է նրանից, որ իր իշխանությունները կարծում են, թե ստեղծված իրավիճակը բարենպաստ է Հայաստանի նկատմամբ ճնշումները մեծացնելու համար, այդ թվում և՝ ռազմական բաղադրիչը: Ռուսաստան-ԱՄՆ սուր հակամարտության պայմաններում Բաքուն հույսեր ունի, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի համար ժամանակ չի ունենա, ուստի ՌԴ հետաքրքրությունը տարածաշրջանային խնդիրներում կսկսի նվազել: Հայ-ռուսական հարաբերություններում շատացող խնդիրները, Հայաստանում այն քաղաքական ուժերի ակտիվ գործունեությունը, որոնք կողմ են «եվրոպական ընտրությանը» և ավելի ու ավելի բարձր են պահանջում ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից, Բաքվում ամրապնդում են այն համոզումը, թե հնարավոր է՝ առաջանա բարենպաստ իրավիճակ ռազմական ռևանշի համար:

– Պատերազմի հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Վերջին շրջանում նոր պատերազմի հավանականությունը գնալով աճում է: Դա պայմանավորված է ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստով և այնպիսի բացասական միտումներով, որոնք զարգացան Հայաստանի և Ռուսաստանի միջև: Որքան նմանատիպ միտումներն ավելի զարգանան՝ այնքան ավելի հավանական է դառնում պատերազմի վերսկսումը: Չարժե մեծ հույսեր փայփայել, որ ռուսական երաշխիքներին կգա փոխարինելու ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ը: Եթե ռուսական զորքերի դուրսբերման պահանջը ձեռք բերի պրակտիկ մարմնացում, ապա մեծ է հավանականությունը ողջ Հարավային Կովկասի դեստաբիլիզացիայի, հերթական Սիրիան, Իրաքն ու Լիբիան դառնալու համար:

– ՀԱՊԿ-ն, Գյումրիի ռազմաբազան և ընդհանրապես Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Որտե՞ղ են այդ երաշխիքները, երբ Ադրբեջանը սկսում է կրակել Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ, դա արդեն Հայաստանն է և ոչ Լեռնային Ղարաբաղը: Եթե կրակահերթի տակ են հայտնվում հայկական գյուղերը, և խաղաղ բնակիչներն են մահանում, ապա ՀՀ անվտանգության երաշխավորը չպե՞տք է միջամտություն ցուցաբերի:

– Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է. «Եթե մասնակից անդամ երկրներից մեկն ագրեսիայի է ենթարկվում, ապա դա դիտարկվելու է ագրեսիա անդամ երկրների կողմից՝ իրենց դեմ: Մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև՝ ռազմական, ինչպես նաև՝ ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն»: Այսկերպ, Հայաստանն ունի երաշխիքներ հենց հարևան պետություններից ագրեսիայի դեպքում, և դա հանդիսանում է գլխավոր խոչընդոտը նոր պատերազմի վերսկսման ճանապարհին:

Ադրբեջանական բանակի գործողությունները ներկայում սահմանափակվում են միայն սադրանքներով, որոնք չեն հասնում Հայաստանի տարածք ռազմական ներխուժման մասշտաբի: Հենց այս պատճառով էլ ՀՀ իշխանությունները չեն դիմել Ռուսաստանին և ՀԱՊԿ մյուս անդամներին ռազմական աջակցության խնդրանքով՝ համարելով, որ ադրբեջանական բանակի սադրանքները չեզոքացնելու համար հայկական ուժերը բավարար են: Մինչ այսօր այդ ուժերն իսկապես բավարար էին, ինչը խոսում է հայկական ԶՈՒ բարձր մարտունակության մասին, որի ամենակարևոր աղբյուրներից մեկն է շարունակում լինել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը:

– Ձեր կարծիքով` այս իրավիճակում Մինսկի խումբն ինչպե՞ս պետք է աշխատի լարվածությունը մեղմացնելու համար: Կամ՝ ինչո՞ւ նախորդ տարի երեք նախագահական հանդիպումներից հետո այսօր ևս ունենք լարվածություն: ՄԽ-ն այլևս չի՞ կարողանում ապահովել ստատուս-քվոն:

– Մինսկի խումբը բանակցային գործընթացում միջնորդ է, և իր մանդատը չի ենթադրում ստատուս-քվոյի պահպանման ֆունկցիա: Այս կազմակերպությունը պարզապես չունի սեփական խաղաղապահ ուժեր հակամարտության գոտում, նրա ներկայացուցիչները կարող են միայն ազդեցություն ունենալ հակամարտող կողմերի վրա, որպեսզի նրանք ետ մնան այս կամ այն գործողություններից: ՄԽ իրական հնարավորությունները չափազանց սահմանափակ են, հաճախ դրանք գերագնահատվում են, և ՄԽ-ից պահանջում են այնպիսի բաներ, որոնք ՄԽ մանդատում չկան, և որն այդ կազմակերպությունը պարզապես չի կարող անել: Ի դեպ, ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում առկա դժվարությունները չեն ավելացնում ՄԽ արդյունավետությունը:

– Շարունակում ենք քննարկել Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը: Դուք գիտեք, որ այս գործը վերածվել է քաղաքականի: Ըստ Ձեզ` ինչո՞ւ կամ չկայի՞ն արդյոք հիմքեր Հայաստանում հակառուսական տրամադրությունների համար: Ձեր կարծիքով, այս ողբերգական միջադե՞պն էր, որը ՀՀ-ում հանգեցրեց նման տրամադրությունների:

– Հայ ընտանիքի դաժան սպանության հանգամանքը և այն, որ մարդասպանը ռուս զինծառայող է, չէր կարող չհարուցել հասարակության անհանգստությունը: Գյումրիի ողբերգությունը Հայաստանում հոգեբանական շոկ բարձրացրեց, հանգեցրեց զգացմունքների հասկանալի ժայթքման: Այդպիսի զգացմունքային շոկ ապրեցին նաև շատերը Ռուսաստանում: Սակայն Հայաստանում հակառուսական տրամադրությունների առաջին պատճառը Գյումրիի ողբերգությունը չէր, այն պարզապես մաքսիմալ հստակությամբ լուսավորեց խնդիրները: Երկկողմ հարաբերությունների խնդիրները կուտակվում էին շատ տարիներ: Չնայած հայերի և ռուսների միջև բարեկամական հարաբերությունների բազմադարյա փորձին` ժամանակակից Ռուսաստանի և Հայաստանի հետաքրքրությունները չեն կարող միանման և միմյանց նույնական լինել, քանի որ նրանք անկախ և տարբեր պետություններ են:

Մեր շահերը շատ հարցերում համընկնում են, բայց ակնհայտ է, որ շատ հարցերի Երևանն ու Մոսկվան նայում են տարբեր կերպ, ինչը հաճախ հանգեցնում է փոխադարձ հուսահատությունների: Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, թե Մոսկվան բռնությամբ պարտադրել է երկրին «եվրասիական կոնցլագերը», նրանք բացասական են գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները և կարծում են, թե Հայաստանը պետք է որդեգրի «եվրոպական ուղի»: «Եվրոպական ուղու» հետևորդներ Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ ուղին ևս վարդերով պատված չէ, և որևէ մեկին երջանիկ ապագա չի երաշխավորում: Բայց Հայաստանում շատերը, նախկինի նման, հակված են ավելորդ կերպով իդեալականացնել այդ ուղին և մերժել մնացած բոլորը, առաջին հերթին՝ եվրասիականը:

Հայաստանյան քաղաքական ուժերի արևմտամետ ճյուղը կարողացավ օգտագործել Գյումրիի ողբերգությունը սեփական նպատակներով՝ այն մեկնաբանելով սադրանքների ոգով: Մի բնութագրական օրինակ բերեմ հայաստանյան մամուլից. «Ռուսները հայաստանյան իշխանություններից ավելի լավ գիտեն, որ Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության գոտուց: Ուստի որոշել են պրևենտիվ կերպով պատժել հայերին, նախազգուշացնել նրանց հնարավոր հետևանքների մասին: Ակնհայտ է, որ եթե հայաստանյան հասարակության շրջանում նման տեսակետներ շրջանառվեն այն մասին, որ ողջ Ռուսաստանը «հավաքական Պերմյակով» է, ապա անխուսափելի կլինի խնդիրների առաջացումը երկկողմ հարաբերություններում և Ռուսաստանում այն տարածքներում, որտեղ հայեր են բնակություն հաստատել: Պատահական չէ, որ Գյումրիի սպանությունից հետո Հյուսիսային Կովկասում հաճախակիացել են կոնֆլիկտներն ու մասսայական ծեծկռտուքները հայ երիտասարդների մասնակցությամբ, այդ թվում՝ քրեական աշխարհից, այդպիսիներից մեկի ընթացքում ռուս զինծառայող է սպանվել: Ամեն ինչ ընթանում է ոչ ի օգուտ Հայաստանի և Ռուսաստանի»:

– Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անի ռուսական կողմը, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները համաչափ դառնան, ու Հայաստանում չլինեն հակառուսական տրամադրություններ: Հարցադրումն այսպես ենք հնչեցնում, որովհետև տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները նվիրվածություն են ցուցաբերում Մոսկվային:

– Հայաստանյան իշխանություններին հնարավոր չէ «նվիրված» կոչել: Նրանք գործում են իրենց սեփական շահերից ելնելով, և դա տեսանելի է, օրինակ, նրանից, որ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր դիրքորոշումներ ունեն աբխազական և հարավօսական խնդիրների, Ղրիմի և ուկրաինական հակամարտության և այլ հարցերի վերաբերյալ: Հատկապես մեծ հակասություններ կան Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Որպեսզի մեր հարաբերությունները զարգանան կոնստրուկտիվ ոգով, անհրաժեշտ է հիմնվել ընդհանուր շահերի վրա և չբորբոքել կրքեր առկա հակասությունների ուղղությամբ:

– ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները «ձեռնպահ» մնացին Ռուսաստանին ձայնից զրկելու որոշման նախագծի քվեարկության ժամանակ: Հայաստանում՝ որպես վարկած, հնչեց այն, թե դա արտացոլում է Երևանի և Մոսկվայի միջև առկա հարաբերությունները, Երևանն այլևս չի վստահում Մոսկվային, որովհետև Մոսկվան չի ապահովում Երևանի անվտանգությունը: Ձե՞ր վարկածը որն է:

– Սա արտացոլում է Երևանի և Մոսկվայի միջև առկա տարաձայնությունները ժամանակակից միջազգային հարաբերությունների կարևորագույն խնդիրների շուրջ: Նախագծում ասվում էր,որ ԵԽ ԽՎ-ն դատապարտում է Ղրիմի բռնակցումը և այդ տարածքի հետագա ինտեգրացիան Ռուսաստանի կազմում: Որոշմանը կողմ քվեարկեց 160 պատգամավոր, դեմ` 42, ձեռնպահ` 11: Հայաստանի պատվիրակների մի մասը նիստին չի եկել պարզապես, մնացածը ձեռնպահ են քվեարկել: Ռուսաստանի օգտին են քվեարկել Ադրբեջանը, Սերբիան՝ ողջ կազմով, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ տարբեր երկրներից, ինչպիսին Ավստրիան է, Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իռլանիան, Իսլանդիան, Կիպրոսը, Նորվեգիան, Թուրքիան, Սլովենիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան, Չեռնոգորիան: Ռուսաստանին աջակցող քվեների շարքում չկային ՀՀ ներկայացուցիչներ, և այդ հանգամանքն այսօր օգտագործվում է ադրբեջանական դիվանագիտության կողմից:

Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԵԽ ԽՎ որոշման նախագծի քվեարկության ժամանակ առաջնորդվել են առաջին հերթին՝ Ադրբեջանի շահերով: Ի դեպ, հատուկ ընդգծված էր այն հանգամանքը, որ «Հայաստանը, որն իրեն համարում է Մոսկվայի ռազմավարական գործընկերը, չկարողացավ պաշտպանել ՌԴ դիրքորոշումը»: ԵԽ ԽՎ քվեարկության արդյունքում՝ Բաքուն ստացել է Մոսկվայի հետ երկխոսության նոր փաստարկներ, և քիչ հավանական է, որ Մոսկվան չլսի դրանք: Երևանի և Մոսկվայի համար նման դժվարին իրադրությունում կարևոր է պահպանել փոխադարձ վստահությունը և թույլ չտալ բացասական միտումների աճ երկկողմ հարաբերություններում:

Ներկայացնում ենք նաև հարցազրույցի ռուսերեն տարբերակը

– Господин Крылов, на армяно-азербайджанской границе вновь напряженная ситуация и это тогда, когда Армения уже член ЕАЭС. Армянские власти заверяли, что этот шаг укрепляет безопастность Армении, но мы ежедневно слышим об организованных противником новых диверсиях. Чем Вы объясняете подобное агрессивное поведение Азербайджана?

– Все нынешние страны-учредители интеграционного объединения ЕАЭС подчеркивали, что оно создается исключительно для решения экономических проблем и ни в коем случае политических или проблем безопасности. Но эти проблемы взаимосвязаны, очевидно, что в неблагополучных в социально-экономическом отношении государствах проблемы безопасности приобретают куда большую остроту, чем в благополучных. Могу предположить, что именно с этим были связаны надежды властей Армении на укрепление безопасности после вступления в ЕАЭС, которое открывает перспективу улучшения ситуации в Армении. Однако необходимо подчеркнуть, что членство в ЕАЭС само по себе ничего не гарантирует, оно может быть лишь средством решения проблем, однако насколько это средство станет действенным зависит прежде всего от властей Армении, от их эффективности в деле решения социально-экономических проблем путем задействования всех имеющихся возможностей (включая и членство в ЕАЭС).

Нынешняя политика Азербайджана продиктована исходит из того, что его руководство считает складывающуюся ситуацию благоприятной для наращивания давления на Армению, включая и ее военную составляющую. В условиях острого конфликта России с США и их союзниками у Баку появилась надежда, что России станет не до Южного Кавказа, и ее заинтересованность в делах региона будет снижаться. Нарастание проблем в российско-армянских отношениях, активная деятельность в Армении тех политических сил, которые выступают за “европейский выбор” и все громче требуют вывода российских войск укрепляют Баку в уверенности, что может сложиться благоприятная ситуация для военного реванша.

– Как Вы оцениваете вероятность войны?

– В последнее время вероятность новой войны постоянно возрастает. Это вызвано общим геополитическим контекстом и теми негативными тенденциями, которые получили развитие в отношениях между Арменией и Россией. Чем большее развитие получат эти тенденции – тем более вероятной становится начало новой войны. Вряд ли стоит питать большие надежды на замену российских гарантий безопасности на гарантии США или НАТО. Если требования о выводе российских войск получат практическое воплощение – велика вероятность дестабилизации всего Южного Кавказа, его превращения в очередной аналог Сирии, Ирака или Ливии.

– ОДКБ, база в Гюмри, Россия являются гарантами безопасности Армении. Где эти гарантии, когда Азербайджан стреляет на границу Тавушского региона, которая уже Армения, а не НК? Если обстреливаются армянские села и гибнут мирные жители, не должен ли наш гарант безопасности проявить вмешательство?

– В договоре о коллективной безопасности записано: “Если одно из государств – участников подвергнется агрессии (вооруженному нападению, угрожающему безопасности, стабильности, территориальной целостности и суверенитету), то это будет рассматриваться государствами – участниками как агрессия (вооруженное нападение, угрожающее безопасности, стабильности, территориальной целостности и суверенитету) на все государства – участники настоящего Договора. В случае совершения агрессии на любое из государств – участников все остальные государства – участники по просьбе этого государства – участника незамедлительно предоставят ему необходимую помощь, включая военную, а также окажут поддержку находящимися в их распоряжении средствами в порядке осуществления права на коллективную оборону в соответствии со статьей 51 Устава ООН”.

Таким образом, Армения имеет гарантии именно от агрессии со стороны соседних государств, и это является главным препятствием для начала новой войны. Пока действия азербайджанской армии ограничиваются провокациями, которые не достигают масштабов полноценного вооруженного вторжения на территорию Армении. Именно поэтому руководство Армении не обращалось к России и другим членам ОДКБ с просьбой о военной помощи в отражении именно агрессии, считая, что сил армянской армии вполне достаточно для нейтрализации провокаций азербайджанской армии. До сих пор этих сил действительно было достаточно, что свидетельствует о высокой степени боеспособности армянской армии, важнейшим источником которой продолжает оставаться сотрудничество с Россией в военно-технической области.

– По Вашему, как должна работать Минская группа, чтобы накаленность смягчилось? Или почему после 3 президентский встреч МГ в прошлом году мы сегодня тоже имеем такую ситуацию, то есть МГ уже не способна сохранить статус-кво?

– Минская группа является посредником в переговорном процессе, ее мандат не предусматривает функции поддержания статус-кво. У этой организации просто нет собственных миротворческих сил в зоне конфликта, ее представители могут лишь оказывать влияние на стороны конфликта с целью удержать их от тех или иных действий. Реальные возможности МГ очень ограничены, часто они слишком преувеличиваются и от МГ требуют того, чего нет в ее мандате и чего она просто не в состоянии сделать. К тому же нынешние сложности в отношениях между Россией и США не добавляют эффективности МГ.

– Мы еще обсуждаем трагический инцидент в Гюмри. Вы знаете, что дело превратилось в политическое. По Вашему почему или нету оснований для антироссийских настроений в Армении? То есть по Вашему этот трагический инцидент привел к таким настроениям в Армении?

– Обстоятельства зверского убийства армянской семьи и то, что убийца был российским военнослужащим не может не будоражить общество. Трагедия в Гюмри вызвала в Армении психологический шок, привела к понятному выплеску эмоций. Такой же эмоциональный шок испытали очень многие в России. Однако не трагедия в Гюмри стала первопричиной антироссийских настроений в Армении, она лишь высветила проблемы с максимальной четкостью. Проблемы в двусторонних отношениях накапливались многие годы. Несмотря на многовековой опыт дружеских отношений между русскими и армянами, интересы современных России и Армении не могут быть одинаковыми и тождественными друг другу уже в силу того обстоятельства, что они являются независимыми и очень разными государствами.

Наши интересы во многом совпадают, но очевидно, что на многие проблемы Москва и Ереван смотрят по-разному, часто это ведет к взаимным разочарованиям. В Армении есть силы, которые считают, что Москва насильно навязала стране “евразийский концлагерь”, они негативно оценивают тесные отношения с Россией и считают, что Армении нужно избрать “европейский путь”. Опыт следующих по “европейскому пути” Грузии, Болгарии, Румынии и других стран показывает, что и этот путь не усыпан розами и никому не гарантирует счастливого будущего. Но многие в Армении по-прежнему склонны излишне идеализировать этот путь и заведомо отвергать все остальные, прежде всего евразийский.

Прозападный спектр политических сил в Армении смог использовать трагедию в Гюмри в собственных целях, освещал ее в откровенно провокационном духе. Приведу один характерный комментарий из армянской прессы: «русские лучше армянского руководства понимают, что Армения уходит из зоны влияния России. Вот и решили превентивно наказать армян, предупредить их о возможных последствиях». Очевидно, что в случае распространения в армянском обществе подобного рода взглядов о том, что вся Россия – это этакий “коллективный Пермяков”, то неизбежно будут нарастать проблемы как в отношениях между двумя государствами, так и в самой России на территориях, где проживает армянское население. Не случайно, что после убийства в Гюмри на Северном Кавказе участились конфликты и массовые драки с участием армянской молодежи (в том числе из среды криминала), в ходе одной из них в Минводах был убит российский военнослужащий. Все это не идет на пользу ни России, ни Армении.

– По Вашему, что должна делать российская сторона, чтобы армянороссийские отношении были симетричными и в Армении не были антироссийские настроения? Я ставлю вопрос таким образом, потому что мы видим, что армянские власти очень лояльны к Москве?

– Вряд ли армянские власти можно назвать лояльными Москве. Они действуют из собственных интересов и это наглядно видно хотя бы по тому, что Армения и Россия занимают разные позиции по абхазской и югоосетинской проблеме, по Крыму и нынешнему конфликту на Украине и по многим другим проблемам. Особенно большие разногласия имеют место в подходе к отношениям с Турцией и Азербайджаном. Чтобы наши отношения развивались в конструктивном духе необходимо делать упор на общих интересах, а не разжигать страсти по поводу имеющихся разногласий.

– Делегация Армении воздержалась при голосовании в Парламентской ассамблее Совета Европы (ПАСЕ) по резолюции о лишении России права голоса. Что это означает, по Вашему? В Армении была версия, что это отражает нынешние отношения Москвы и Еревана, Ереван не доверяет Москву, потому что Москва не обеспечивает безопасность Еревана.

– Это отражает разногласия между Ереваном и Москвой по поводу важнейших проблем современных международных отношений. В резолюции говорится, что ПАСЕ осуждает аннексию Крыма и дальнейшую интеграцию этой территории в состав России. Резолюцию поддержали 160 депутатов, 42 – против, 11 – воздержались. Часть делегатов от от Армении на заседание не приехала, остальные воздержались. В поддержку России и против резолюции проголосовали делегации Азербайджана и Сербии в полном составе, а также представители самых разных стран – Австрии, Бельгии, Болгарии, Венгрии, Великобритании, Германии, Дании, Ирландии, Исландии, Кипра, Норвегии, Турции, Словении, Хорватии, Франции, Чехии, Швейцарии, Швейцарии, Черногории. Символично, что среди проголосовавших в поддержку России не оказалось ни одного представителя Армении и это обстоятельство теперь используется азербайджанской дипломатией в полной мере.

Представители Азербайджана заявили, что в вопросе голосования по резолюции ПАСЕ их делегация исходила в первую очередь из интересов Азербайджана. При этом было особо подчеркнуто, что “Армения, которая считает себя стратегическим партнером Москвы, не смогла поддержать позицию России”. В результате голосования в ПАСЕ Баку получил новые аргументы в его диалоге с Москвой и вряд ли Москва останется глухой к этим аргументам. В нынешней сложной ситуации для Еревана и Москвы важно сохранить взаимное доверие и не допустить роста негативных тенденций в наших двусторонних отношениях.

Տեսանյութեր

Լրահոս