Բաժիններ՝

«Զանգեր» կոչվող տարածքից ներքև ավտոմեքենա է շրջվել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքից ներքև ավտոմեքենա է շրջվել և հնարավոր է՝ մահացած մարդ լինի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում՝ 1992 թ. ծնված Արա Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 171-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և աջակողմյան դաշտում շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս