Բաժիններ՝

Մերիլին Մոնրոյի միակ առանձնատունը (լուսանկարներ)

Հոլիվուդյան գեղեցկության և սեքսի խորհրդանիշ համարվող Մերիլին Մոնրոն (Marilyn Monroe) նկարահանվել է 1950-ականների ամենահիթային ֆիլմերում: Նկարահանվել է թվով 31 ֆիլմերում, այդ թվում՝ «Ամեն ինչ Եվայի մասին» (All About Eve, 1950), «Նիագարա» (Niagara, 1953), «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» (How to Marry a Millionaire, 1953), «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» (Gentlemen Prefer Blondes, 1954), «Ոմանք դա տաք են սիրում» (Some Like It Hot, 1959, խորհրդային կինովարձույթում՝ «Ջազում միայն աղջիկներն են»), և այլն:

Ի կյանքի ընթացքում Մոնրոն ապրել է 43 տներում, և միայն 1929թ. է Կալիֆորնիայի նահանգում՝ Բրենթվուդ քաղաքում 90.000 դոլարով սեփական առանձնատուն գնել:

Marilynmonroehomecollage

MarilynCollage Նա սիրում էր ժամանակ անցկացնել այդ տան այգում՝ իր սիրելի, պուդել տեսակի շան հետ: Դերասանուհին մահանում է 36 տարեկանում՝ 1962թ. օգոստոսի 5-ին, Բրենթվուդ քաղաքի իր այդ տանը՝ քնաբեր դեղերի մահացու չափաբաժնից: Նրա ողբերգական մահվանից ուղիղ երկու օր առաջ «Լայֆ» ամսագրի թղթակից Ռիչարդ Մերիմենն աստղի հետ հարցազրույց էր ունեցել, որը տևել էր ութ ժամ:

«Խնդրում եմ, ինձ ծիծաղելի չդարձնեք»,-սրանք էին եղել Մերիլին Մոնրոյի վերջին խոսքերը, որով ավարտվել էր հարցազրույցը: Հարցազրույցից 48 ժամ անց Բրենթվուդի առաձնատանը Մերիլինին մեռած գտան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դերասանուհին ինքնասպան էր եղել:

Marilyn-Monroes-Brentwood-house-living-rm-today

Marilyn-Monroes-Brentwood-house-sitting-rm

Հարցազրույցն ընդհատվել է մի քանի անգամ, բայց, ինչպես մտաբերել է լրագրողը՝ Մերիմենը, Մերիլինը ոչինչ չէր ուտում, միայն շամպայն էր խմում: «Հաջողությունը խավիար է, բայց եթե շատ ուտես՝ սիրտդ կխառնի»,-Մերիլինի խոսերից մեկն է, որը տեղ է գտել հոդվածում:

Մերիլինի Բրեթվուդի առանձնատունն ուներ 4 ննջասենյակ, 3 լողասենյակ: Մերիլինի մահվանից հետո առանձնատունը բազմաթիվ սեփականատերեր է ունեցել: 2010թ., սակայն, այն վաճառվել է ամենաթանկ գնով՝ 3.850.000 դոլարով:
Լուսանկարներում Housebeautiful-ը ներկայացրել է Մերիլին Մոնրոյի առանձնատունը:

Marilyn-Monroes-former-home-in-Brentwood

Marilyn-Monroes-former-home-in-Brentwood-office

Marilyn-Monroes-house-Brentwood-bath

Marilyn-Monroes-house-Brentwood-bedroom

Marilyn-Monroes-house-in-Brentwood-kitchen

Պատրաստեց՝ 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս