Յագլանդն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոեր քարտուղար Թյորբոռն Յագլանդի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան բանակցային գործընթացը, ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև փոխադարձ համագործակցության ներկայիս իրավիճակն ու զարգացման հեռանկարները, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը:

Բացի այդ, Յագլանդն ու Մամեդյարովը քննարկել են ԵԽ-ի ու Ադրբեջանի միջև 2014-2016 թվականների Գործողությունների պլանի իրագործումը և տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր: Յագլանդի ու Մամեդյարովի հանդիպումն անցկացվել է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս