Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում գերեվարել են 20 թուրք զինծառայողի. մամուլ

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները Սիրիայի Հալեպ նահանգում գերեվարել են 20 թուրք զինծառայողի: Խոսքը գնում է Սուլեյման Շահի դամբարանի տարածքի ավտանգությունն ապահովող թուրք զինծառայողների մասին:

Սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, թե դամբարանի տարածքը պաշտպանում է 36 թուրք զինծառայող, սակայն այն շրջապատել են «Իսլամական պետության» միանգամից 1100 զինյալ: Թուրքական մամուլը չէր բացառել, որ զինյալները կարող են գերեվարել ու պատանդ պահել թուրք զինծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս