Բաժիններ՝

Սյունիքում վթարի են ենթարկվել ԼՂՀ նախագահին ուղեկցող ճանապարհային ոստիկանները. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհի 169-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, «Դառոժնի դոմիկներ» կոչվող ճանապարհահատվածում, Toyota Corolla մակնիշի 157 ՈՍ 50 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում:

Է. Համբարձումյանը աշխատում է Արցախի ՃՈ-ում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է, իսկ Ա. Հայրապետյանը՝ տեսուչ, կոչումով՝ կապիտան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց ավտոմեքենան ուղեկցում ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս