Բաժիններ՝

Իրաքում գործող զինյալները մահապատժի են ենթարկել ամերիկացի լրագրողի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել են Իրաքում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկելը: Նրան սպանել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները և համապատասխան տեսանյութը տեղադրել են համացանցում:

Լրագրողի մահվան փաստը հաստատել է նաև նրա ընտանիքը: Իսլամականների մոտ  գերի է մնում ևս մեկ լրագրող Սթիվեն Սոտլոֆը (նրան առևանգել են 2013 թվականին, Լիբիայում): Ջեյմս Ֆոուլին անհայտ զինված անձինք Սիրիայում ձերբակալել էին 2012 թվականի նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս