Բաժիններ՝

Քեսաբի վերաբերյալ հանդիպում և քննարկում ուսանողների հետ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացայի ջանքերով ապրլի 8-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանում և ուսանողական շրջանակներում ամենացավոտ խնդիրներից մեկի` հայաբնակ Քեսաբում թուրքական իշխանությունների հովանու ներքու տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Ցավոտ հարցի շուտ հետաքրքրությունները մի լսարանում էր համախմբել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների։

GevorgPetrosyanՔեսաբի դեպքերի համառոտ ընթացքը ներկայացրեց ԵՔԳԱ անդամ, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` վերլուծելով ստեղծված աշխարհագրական զարգացումները, որոնք այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն ունեցան Սիրիայում բնակվող հայերի վրա։ Մանրամասնվեց Սիրիայի հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշումն ու նկրտումները։ Ի պատասխան հնչած հարցի՝ բանախոսը նշեց, որ ներկայում չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որի հիման վրա Հայաստանը կարող է օրինական կերպով զինված ջոկատներ գործուղել Սիրիա` տեղում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Ապա ականատեսի աչքերով իրավիճակը ներկայացրեց Արևելագիտության ֆակուլտետում հյուրըկալված Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ավելի վաղ մեկնել էր Սիրիա իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են ընդունել բոլոր քեսաբահայերին և աջակցություն ցուցաբերել։ Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագիտական օղակները ակտիվորեն բարձրացնում են հարցը տարբեր հարթակներում։

Edmon_MarukyanԸստ նրա սա այն դեպքն է, երբ քայլերը հստակ էին և ճիշտ ժամանակին։ Պատգամավորը խոսեց նաև #SaveKessab ակցիայի մասին, ինչի միջոցով հաջողվեց միջազգային հանրությանը ահազանգել տեղի ունեցող զարգացումների մասին` հորդորելով ներկաներին չտարածել չստուգված տեղեկատվություն` դրանով իսկ ջուր լցնելով մեր հարևանների ջրաղացին։

Ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հարց-պատասխանի ընթացքում քննարկվեցին հայրենադարձության կազմակերպման, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների, Քեսաբում տեղի ունեցած դեպքերը որպես մշակութային ցեղասպանություն բնորոշելու, Սիրայում հետագա զարգացումների և մի շարք այլ հարցեր։

ԵՔԳԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս