Ազատության հրապարակը` ուշ երեկոյան (տեսանյութ)

Այսօր ուշ երեկոյան Ազատության հրապարակում արդեն հավաքվել էին շուրջ 30 քաղաքացիներ, ովքեր վճռականություն են հայտնել ողջ գիշեր մնալ այնտեղ: Ակտիվիստների խոսքով` իրենք պայքարելու են այնքան, մինչև կհաղթեն: Նրանք վրաններ չեն տեղադրել, թեև եղանակը բավական ցուրտ է: Մեր գնալու պահին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում չէր, և ինչպես ասաց կուսակցության վարչության քարտուղարը` նա գնացել է տաք հագուստ հագնելու, և շուտով միանալու է   հավաքվածներին: Ակտիվիստներից բացի կարելի է հանդիպել նաև ոստիկանական խմբերի, որոնք շրջում են հրապարակում։

Տեսանյութեր

Լրահոս