Փետրվարի 23-ից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է: Այս օրերին նա հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ, ինչպես նաև՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրած ասուլիսին հայտարարեց, որ առաջին անգամ ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա: