Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը B1 մակարդակում, ինչպես նաև Բանկի b2 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։
Moody’s Ratings վարկանշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթական պարբերական գնահատումը՝ վերահաստատելով ընկերության B2 Corporate Family Rating վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ։
Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկին շնորհել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների ու թողարկողի վարկանիշ՝ կայուն հեռանկարով։
Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն։