Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի (CWR) Արարատի մարզի տեղամասում գտնվող ժամանակակից ջերմային տեսախցիկների համակարգն արդեն մասնագետներին տրամադրում է տարածքի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները։ Մշտադիտարկման համակարգի կատարյալ աշխատանքը ապահովում է Ucom-ի կողմից տրամադրվող բարձրակարգ ինտերնետ ծառայության օգնությամբ։